Միքայել Օհանջանյանի ցուցահանդեսը՝ Միլանում

09 Հոկտեմբերի 2024, 12:40

Մշակույթ

Հայ անվանի քանդակագործ Միքայել Օհանջանյանի աշխատանքների ցուցահանդեսն այս օրերին ընթանում է Միլանի «ASSAB ONE» պատկերասրահում: Ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել վարպետի կոնցեպտուալ աշխատանքները, որոնք ստեղծվել են մարմարից, բազալտից, չժանգոտվող պողպատից և այլ նյութերից:

Օհանջանյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, որոնցից է Վենետիկի 56-րդ արվեստի բիենալեն 2015 թվականին, երբ Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծի»: 2018թ. նրա «Շեմն աղբյուրն է» աշխատությունն արժանացել է Էնրիկո Մարինելիի անվան միջազգային մրցանակի: Վարպետի ինստալյացիաները ցուցադրվել են Ֆլորենցիայի «Օպերա դել Դուոմո» թանգարանում, Լոնդոնի Ռիջենտս պարկում և Փարիզի Պտի Պալե պալատում։

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 8-ը: