Միքայել Սալազարյանը՝ Բելգրադի մրցաշարի բրոնզե մեդալակիր

06 Փետրվարի 2025, 17:50

Հայեր | Սպորտ

Հայ գեղասահորդ Միքայել Սալազարյանը Բելգրադում մասնակցել է 18Th Europa cup skate Helena միջազգային մրցաշարին՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Հայաստանի 17-ամյա ներկայացուցիչը ծնվել է Երևանում, 2016 թվականից սովորել է Երևանի գեղասահքի մարզադպրոցում՝ մարզիչ Արմեն Ասոյանի ղեկավարությամբ: