Միքայել Սրբազանի գործում պետությունը խախտել է օրենքները. պաշտպան

30 Հունիսի 2025, 12:51

Բոլոր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ՀՀ քրեական դատավարությունն ու ՀՀ սահմանադրությունը արգելում են կրկնակի դատապարտումը։

«Այսինքն` եթե պետությունը նույն հանցագործության, նույն արարքի հետ կապված մեկ անգամ ասել է, որ անձի արարքում հացագործություն չկա ու քրեական հետապնդում չի հարուցել, չի կարող անձի նկատմամբ նորից վարույթ հարուցել, քանի այդ որոշումն ուժի մեջ է։ Միքայել սրբազանի գործում պետությունը խախտել է այս օրենքները»,- ասել է պաշտպանը:

Սարգսյանը նաև հավելել է, որ Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին, ու անձեռնահասության հիմնավորմամբ փաստաբանները նրան բացարկ են հայտնել։

Ինչպես հայտնել ենք, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Հիմա եթերում