Միքայել Սրբազանին կրկին վիրահատել են

10 Փետրվարի 2026, 12:24

Քաղաքականություն

Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են։ Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել է «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։

Շիրակի թեմի առաջնորդի 2-րդ վիրահատությունը լավ է անցել։

«Այս անգամ վիրահատությունը ուրոլոգիական բնույթի է եղել, առնվազն 2 շաբաթ կմնա մեր վերահսկողության տակ»,- ասաց նա։

Նշենք, որ չնայած Սրբազանի կալանքը դատարանը փոխարինեց տնային կալանքով, բայց նա այն անցկացնում է «Իզմիրլյան» ԲԿ–ում։