Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն

16 Դեկտեմբերի 2025, 12:45

Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս պահին անցնում է բժշկական հետազոտություններ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանական թիմը։

Նախատեսվում էր, որ Սրբազանը դեկտեմբերի 15-ին պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։ Վերաքննիչ դատական նիստի պատճառով երեկ հետաձգվել էր Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն։