Միրոն Հարությունյանը՝ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի հաղթող

31 Դեկտեմբերի 2025, 00:50

Կրթություն | Հայեր

Վոլժսկի քաղաքի թիվ 12 դպրոցի աշակերտ Միրոն Հարությունյանը հաղթել է «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի հինգերորդ եթերաշրջանի 12-րդ թողարկմանը։

Սա Հարությունյանի երկրորդ փորձն էր մասնակցելու նախագծին, և այս անգամ նրան հաջողվեց հաղթել՝ պատասխանելով Թինա Կանդելակիի կողմից տրված հարցերին տարբեր ոլորտներից՝ պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, մշակույթ և այլն։