Միրզոյանը մանիպուլյացիա է անվանել Ֆիդանի և Կալասի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին

21 Հունվարի 2026, 17:57

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է, որ օտարերկրյա միջամտության մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիաներ են։

«Ցավոք, նման մանիպուլյացիաները դարձել են առօրյա քաղաքական կյանքի մաս։ Կարծում եմ, առնվազն առաջիկա 5-6 ամիս դրանք շարունակելու են մնալ»,-ասել է նա:

Մեկնաբանելով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի Հայաստանին հատկացվելու է 12 մլն եվրո՝ խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտությունը կանխելու նպատակով, Միրզոյանն ընդգծել է, որ դա պետք է դիտարկել որպես Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին ԵՄ-ի աջակցություն։

Հիմա եթերում