Միրզոյանն ու Բայրամովը Ստամբուլում պայմանավորվել են ջանքեր ներդնել՝ «Խաղաղության պայմանագիրը» սեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ

18 Հոկտեմբերի 2024, 21:17

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Ստամբուլում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ․

««3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»։