Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին
30 Հունիսի 2025, 10:46
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա այսօր Ղրղզստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ արտգործնախարար Միրզոյանը չի ժամանի»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Այսօր Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կանցկացվի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: