Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում

18 Նոյեմբերի 2023, 09:25

Հայեր

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը X-ի էջում տեղեկացրել է Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորելու մասին:

«80 տարի առաջ այս օրը բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը ձերբակալվեց Էվրի կայարանում, ապա գնդակահարվեց իր 22 զինակից եղբայրների հետ։ Նա կլինի առաջին օտարերկրյա և կոմունիստական դիմադրության մարտիկը, որը կհուղարկավորվի Պանթեոնում։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին»,- գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։