Միշա Գրիգորյանի կտավները` Չեբոքսարիի պատկերասրահում

27 Սեպտեմբերի 2024, 14:45

Մշակույթ

Սեպտեմբերի 26-ին Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոքսարիի ազգային գրադարանի «Արծաթե դար» պատկերասրահում կբացվի «Երազում և իրականում» խորագրով ցուցահանդեսը։

Նշվում է, որ ցուցահանդեսում կներկայացվեն ն Չուվաշիայի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Նիժնի Նովգորոդի շրջանի և Ուլյանովսկի ճանաչված և երիտասարդ հեղինակների աշխատանքները:

Կներկայացվեն նաև հայ նկարիչ Միշա Գրիգորյանի կտավները։

Միշան ծնվել է 1946 թվականին Գյումրիում։ 1970 թվականին ավարտելով Երևանի արվեստի դպրոցը՝ մեկնել է Չուվաշիա և բոլորին ապշեցրել իր գործերով։ 1978 թվականին ավարտել է Չուվաշիայի պետական մանկավարժական համալսարանը, այնուհետև՝ սկսել դասավանդել այնտեղ: