Միշել Ստեփանյանը և Դիանա Ալեքյանը՝ մանկական ստեղծագործական մրցույթի հաղթողներ
08 Հունիսի 2024, 15:12
Սոչիում կայացել է մանկական ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրումը, որն անցկացվում է Սոչի քաղաքի դատախազության նախաձեռնությամբ։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին:
Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է երկու անվանակարգերում ՝ «Մեծ Հաղթանակի օրերը երեխաների աչքերով» մանկական նկարչական մրցույթ և «Հաղթանակի թևավոր տողեր» պատանի ասմունքողների մրցույթ:
Այսպիսով, «Մեծ հաղթանակի օրերը երեխաների աչքերով» մրցույթին մինչև 10 տարեկանների շրջանում 1-ին տեղը զբաղեցրել է թիվ 1 մանկական արվեստի դպրոցի սան Միշել Ստեփանյանը։ 10-14 տարեկան մասնակիցներից մեջ հաղթել է թիվ 2 մանկական արվեստի դպրոցի սան Դիանա Ալեքյանը։