Միշել Տեր-Զաքարյանը՝ Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի լավագույն մարզիչ
«Մոնպելյեն» գլխավորող Միշել-Տեր Զաքարյանը L’Équipe պարբերականի վարկածով ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ որպես լավագույն մարզիչ:
Հայ մասնագետի գլխավորած թիմը Լիգա 1-ի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Նանտին», որը նախկինում մարզել էր հենց Տեր-Զաքարյանը: