Միշելը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը

05 Հոկտեմբերի 2023, 16:15

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջերս ունեցած զրույցի ընթացքում նշել եմ, որ նա «չի կարող տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ», եւ պահանջել երաշխավորել տարածքային ամբողջականության Բաքվի եւ Երեւանի փոխադարձ ընդունումը։ Այս մասին Գրանադայում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և հավելել, որ սրա մասին պետք է բարձրաձայն ասվի, եւ պետք է երաշխավորել, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։

«Ես մտադիր չեմ մեկնաբանել Ալիեւի Գրանադա չգալու որոշումը այստեղ, մարդկանց մեջ, ես ամեն ինչ կասեմ նրան անձամբ, թե ինչ եմ մտածում այդ մասին»,- ավելացրել է Միշելը։

Հիմա եթերում