Միշուստինն առաջարկել է ԱՊՀ-ին միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցիկ համակարգին

05 Հունիսի 2025, 11:14

Քաղաքականություն

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ կառավարությունների ղեկավարներին առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված մաքսային տարանցիկ միասնական համակարգի մեխանիզմին:

«Միավորման արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու համար ընդունվել է մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս միանալ ԵԱՏՄ տարածքով անցնող փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել սահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը, որը շատ կարևոր է բոլորի համար։ Հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին միանալ նման մեխանիզմին», — Դուշանբեում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Միշուստինը։