Միշուստինը լքել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի պատճառով
15 Օգոստոսի 2025, 11:05
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղաժամ լքել է Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է այս ուրբաթ Ալյասկայի Անքորիջ քաղաքում։ Հանդիպման հիմնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։ Հայաստանից նիստին մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։