«Միշտ երազել եմ լավ հայր լինել». Սարիկ Անդրեասյանը հրապարակել է իր երեխաների լուսանկարները
04 Դեկտեմբերի 2024, 19:21
Հայազգի հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել երեխաների հետ։ Անդրեասյանը նշել է, որ իրենց ընտանիքում տարին մեկ անգամ երեխաների հետ միասին լուսանկարվելու ավանդույթ կա։
«Իմաստն այն է, որ ես տեսնում եմ, թե ինչպես են մեծանում իմ երեխաները, և ինչպես եմ ես «երիտասարդանում»։ Ես միշտ երազել եմ լավ հայր լինել և հույս ունեմ, որ ինձ մոտ կստացվի»,- գրել է ռեժիսորը:
Սարիկ Անդրեասյանն առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի՝ Մարկը (ծնված 2013 թվականին) և Մարտինը (ծնված 2017 թվականին)։ 2023 թվականի ձմռանը Անդրեասյանը և նրա երկրորդ կինը՝ դերասանուհի Ելիզավետա Մորյակը, ունեցել են դուստր՝ Էլիզաբեթը։ Մորյակը պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Այսպիսով, Սարիկ Անդրեասյանը չորրորդ անգամ հայր կդառնա։