Միշտ հպարտանում էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք․ քաղաքացի
18 Հոկտեմբերի 2025, 18:36
Ուզում եմ նայել Փաշինյանին ու ասել՝ բա ո՞ւր է քո պատմած Հայաստանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասել է քաղաքացի Իրինա Համբարձումյանը։
«Մի քանի տարի առաջ այս նույն տեղում Փաշինյանը խոսում էր Հայաստանի մասին։ Այսօր ես ուզում եմ նայել Փաշինյանին ու ասել՝ բա ո՞ւր են քո բառերը, երբ այդ գիշեր նստած պատմում էիր, թե ինչ Հայաստան պետք է լինի, ո՞ւր է այդ Հայաստանը։ Մենք ա՞յս Հայաստանի համար էինք գիշեր-ցերեկ գոռում»,- նշել է նա։
ա խոսքով՝ այսօր Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հայ ժողովուրդը գլուխը կախ ման գա։
«Այլ երկրներում միշտ հպարտանում էինք, ասում էինք՝ հայ եմ, հիմա ես պետք է ամաչեմ, որ հայ եմ»,- նշել է նա։