Միխայիլ և Գրիգոր Թավաքալյանները՝ «Տեղական ինքնակառավարման պատմություն» համառուսաստանյան մրցույթի հաղթողներ

21 Ապրիլի 2025, 14:05

Հայեր | Մշակույթ

Պյատիգորսկի աշակերտներ Միխայիլ Թավաքալյանը (3-րդ դասարան) և Գրիգոր Թավաքալյանը (2-րդ դասարան) դարձել են «Տեղական ինքնակառավարման պատմություն» համառուսաստանյան մրցույթի հաղթողներ, որն անցկացվել է Մոսկվայում ապրիլի 16-18-ը:

Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի 1000 մասնակից Ռուսաստանի բոլոր անկյուններից:

Հաղթողների պարգևատրումը տեղի է ունեցել ՌԴ Պետական Դումայի Սյունազարդ դահլիճում: