Միխայիլ Գալուստյանն ու Օլգա Բուզովան կվարեն TNT-ի «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուն
28 Փետրվարի 2024, 00:45
Ռուսական ТНТ հեռուստաալիքով մարտի 10-ին կմեկնարկի «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուն, որի նկարահանումներն անցկացվել են Չինաստանում: Այս մասին հայտնում է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան:
Շոուն վարելու են հայազգի հայտնի ռուս կատակերգու Միխայիլ Գալուստյանը և ռուս հեռուստահաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Օլգա Բուզովան:
Նոր շոուում աստղերը հետաքրքիր և բարդ փորձարկումներ կանցնեն՝ հանուն մեկ միլիոն յուան մրցանակի։ TNT-ն բացահայտում է առաջին աստղային մասնակիցների անունները: Գանձեր որսալու են Դավիթ Մանուկյանն ու նրա եղբայրը՝ Արման Դավթյանը, Զուրաբ Մատուան և Անդրեյ Ավերինը, Ֆիլիպ Կիրկորովը և այլք:
Ընդհանուր առմամբ՝ շոուին կմասնակցի 13 զույգ: Աստղերն իրենք են ընտրել իրենց զուգընկերներին։ Թեստերն անցնելը բարդացնում է այն փաստը, որ Չինաստանի բնակչության 99%-ը խոսում է միայն մայրենի լեզվով, ինչը նշանակում է, որ հաղթելու համար մասնակիցները պետք է ցուցաբերեն առավելագույն հաղորդակցական ունակություններ և մարդկային որակներ: