Միխայիլ Գալուստյանը դարձել է «Կայսեր գանձերը» մասշտաբային ռեալիթի շոուի հաղորդավար

26 Հոկտեմբերի 2023, 08:37

Հայեր

Չինաստանում մեկնարկել են ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Կայսեր գանձերը» նոր մասշտաբային ռեալիթի շոուի նկարահանումները:

Շոուի մասնակից աստղերը հետաքրքիր եւ բարդ փորձությունների միջով կանցնեն՝ հանուն մեկ միլիոն յուան մրցանակի՝ 14 միլիոն ռուբլու: Նախագծի հաղորդավարներն են Միխայիլ Գալուստյանը և Օլգա Բուզովան։

Մեկ ամսվա ընթացքում մասնակիցները ստիպված կլինեն ճանապարհորդել Չինաստանում և կատարել տարբեր առաջադրանքներ: Հաղթողը կլինի նա, ով առաջինը կհասնի եզրափակիչ կետին: Գանձը գտնելու հիմնական պայմանը մարդկային որակների առավելագույն դրսևորումն է:

Նախագծի նկարահանումները տեղի կունենան Չինաստանի շրջաններից մեկում։