Միխայիլ Գալուստյանը և Սերգեյ Սվետլակովը կրկին համատեղ շոու կունենան ТНТ-ով

14 Դեկտեմբերի 2023, 10:10

Մշակույթ

Ռուս կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Սերգեյ Սվետլակովը կրկին միասին կաշխատեն TNT հեռուստաալիքի շոուի համար: Այս մասին Vedomosti-ին տված հարցազրույցում ասել է հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին։

Նա չի հստակեցրել, թե արդյոք նոր նախագիծը կլինի իրենց նախորդ՝ «Մեր Ռուսաստանը» համատեղ շոուի շարունակությունը։

«Մենք արդեն ունենք «Գալուստյան+» շոուն, իսկ «Սվետլակով+»-ը եթերում կլինի 2024 թվականին։ Հիմա եկեք պլյուս դնենք նրանց միջև: Սվետլակով + Գալուստյան — ի՞նչ է ստացվում»։ – նշել է Կանդելակին։