Միխայիլ Գալուստյանը կխաղա հնդկական ֆիլմում

26 Մայիսի 2023, 13:30

Հայեր

ТНТ հեռուստաընկերությունը սկսկում է Հնդկաստանի հետ համատեղ ֆիլմի նկարահանում։
«Այն լինելու է մեծ ֆիլմ երկու եղբայրների մասին,որոնց ճակատագիրը բաժանել է։ Հետո նույն ճակատագրի բերումով նրանք հանդիպում են ու վայելում իրենց ծնողների սերը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պատմել է հեռուստաընկերության տնօրեն Թինա Կանդելակին։

Ֆիլմում գլխավոր դերերում կխաղան շոումեն Միխայիլ Գալուստյանն ու Դեմիս Կարիբիդիսը։ Ֆիլմի անվանման, թողարկման ժամկետի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։