Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և զարգացման կարևոր գործոն է. Գալուզին
18 Ապրիլի 2025, 19:39

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և զարգացման կարևոր գործոն է:
Քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում ՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի) շրջանակներում: