Միխայիլ Մելքումով. Շուշեցի սցենարիստը

27 Սեպտեմբերի 2024, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Միխայիլ Մելքումովը ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայկական Շուշի քաղաքում։

Դեռ մանուկ տարիքում Միխայիլ Մելքումովն ընտանիքի հետ տեղափոխվել է Ուզբեկական ԽՍՀ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ուզբեկստանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բայց հասկացել է, որ դա ամենևին էլ իր հետաքրքրությունների շրջանակում չէ, և 1942 թվականին որոշել է ընդունվել Ս.Ա.Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի սցենարիստական բաժին, որն ավարտել է 1947 թվականին։

Մելքումովը միացել է Տաշքենդի կինոստուդիային որպես սցենարիստ և մի շարք սցենարներ գրել այնպիսի հայտնի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Սև հյուպատոսի մահը», «Վտանգավոր հյուրախաղեր», «Փոթորիկ Ասիայի վրա»:

Մելքումովը նաև ԽՍՀՄ գրողների միության անդամ էր։

Նա մահացել է 1995 թվականի մայիսի 1-ին և թաղվել Տաշքենդի Բոտկինի գերեզմանատանը։