Միխայիլ Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին 80-ամյակի առթիվ

29 Մայիսի 2025, 12:55

Հայեր

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Ձեր բացառիկ տաղանդը մարմնավորվել է արտասովոր դրամատիկ և խորաթափանց մոնումենտալ կոմպոզիցիաներում, քանդակներում և հուշարձաններում», — ասվում է Միշուստինի ուղերձում:

Ֆրանգուլյանը ծնվել է 1945թ. մայիսի 29-ին Թբիլիսիում: 1956 թվականից բնակվում է Մոսկվայում։ Վարպետի հայտնի գործերից են Պուշկինի (Բրյուսել), Բրոդսկու (Մոսկվա), Ելցինի (Եկատերինբուրգ), Օկուջավայի (Մոսկվա) և այլոց հուշարձանները։

Հիմա եթերում