Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

25 Դեկտեմբերի 2024, 00:30

Հայեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան:

Մրցանակը շնորհվել է Միխայիլ Պիոտրովսկուն՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար:

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Միխայիլ Պիոտրովսկին դարձել է 80 տարեկան։