Միխայիլ Պողոսյանը՝ Մոսկվայի ավիատիեզերական բուհերի կոնսորցիումի նախագահ

10 Հուլիսի 2024, 00:50

Քաղաքականություն

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում կայացել է Ռուսաստանի օդատիեզերական բուհերի կոնսորցիումի անդամ համալսարանների ղեկավարության ընդհանուր ժողովը: Ժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են 2021-2023 թվականներին կատարված աշխատանքների հիմնական արդյունքները, ինչպես նաև անցկացրել Կոնսորցիումի նախագահի ընտրություններ:

Միավորման ղեկավար է վերընտրվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր, ՌԴ Հանրային պալատի բարձրագույն կրթության և գիտության զարգացման հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի «СоюзМаш» բյուրոյի անդամ Միխայիլ Պողոսյանը, որը Կոնսորցիումը ղեկավարում է 2020 թվականից:

«Ազգային միացյալ օդատիեզերական համալսարանը» բարձրագույն օդատիեզերական կրթության նորարարական կառույց է: Նրա աշխատանքն ուղղված է գիտահետազոտական ոլորտում ուսումնական հաստատությունների ինտեգրմանը, նորարարական գործունեության մեջ միջբուհական համագործակցության հաստատմանը, օդատիեզերական ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման միասնական բազայի ստեղծմանը: