Միխայիլ Շվիդկոյը խորը հիասթափություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժման հետ կապված
31 Հուլիսի 2025, 21:20
Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը խորը հիասթափություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ, որը նախաձեռնել են ադրբեջանական իշխանությունները:
Նրա խոսքով՝ այս որոշումն ափսոսանք և թյուրիմացություն է առաջացնում՝ հաշվի առնելով Այվազովսկու՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության մեջ ներդրում ունեցած ականավոր նկարչի նշանակությունը:
Հիշեցնենք, որ հուշարձանը տեղադրվել է 2021 թվականի դեկտեմբերին Ստեփանակերտում՝ «Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԼՂՀ ռուսական համայնքի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի համատեղ ջանքերով։
