Միխայիլ Սիմոնյանը՝ Նովոսիբիրսկի մարզի մշակույթի փոխնախարար

24 Օգոստոսի 2025, 16:20

Հայեր | Մշակույթ

Հայտնի ջութակահար և դիրիժոր Միխայիլ Սիմոնյանն օգոստոսի 18-ից ստանձնել է Նովոսիբիրսկի մարզի մշակույթի նախարարի տեղակալի պարտականությունները: Նոր պաշտոնում նա կղեկավարի մասնագիտական արվեստին, մշակութային ժառանգության պահպանմանը և մշակույթի ոլորտում կրթության զարգացմանը վերաբերող ոլորտները:

Սիմոնյանը նահանգապետի խորհրդականն է, Սիբիրի փառատոնային նվագախմբի ղեկավարը, ինչպես նաև Վասիլիսա Բերժանսկայայի առաջին միջազգային օպերային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Փառատոնը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարին Նովոսիբիրսկում։

Հիմա եթերում