Թուրքիայում արժանապատիվ հայ մնալու բանաձևը․ Մկրտիչ Շելեֆյան. «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»

11 Սեպտեմբերի 2023, 22:15

Հայեր

Թուրքիայում հայտնի հայ գործարար, որ դարձավ Ցեղասպանությունից հետո այնտեղ գոյատեւած հայերի աշխարհիկ առաջնորդը, մարդ ում Թուրքիայի վարչապետը երկու անգամ խնդրեց՝ դառնալ իշխող խմբակցության պատգամավոր, գործիչ, որը թուրքական բանտում՝ նույն խցում, երկու տարի անցկացրեց երկրի նախագահի հետ ու նրան Հայոց պատմությանը ծանոթացրեց, կարողացավ կանխել Թուրքիայի հարձակումը Կիպրոսի վրա, եւ վերջապես, հայ, որը տապալեց 1965թ. ապրիլի 24-ին Ստամբուլում հայերի մասնակցությամբ հակահանրահավաք անցկացնելու թուրքական իշխանությունների ծրագիրը:

Ո՞վ էր նա՝ Մկրտիչ Շելեֆյանը: Alpha News-ի նոր, աշնանային եթերաշրջանում արժանապատիվ հայի չլուսաբանված կերպարը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: