Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են

15 Հոկտեմբերի 2025, 12:18

Քաղաքականություն

Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է՝ տեղյակ չեմ, թե ուր է: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել՝ նրանց բնակարանները խուզարկելուց հետո: