ММА-ի մարտիկ Էդուարդ Մարտիրոսյանը հանդես կգա Ապագայի խաղերում

25 Փետրվարի 2024, 21:25

Սպորտ

Կրասնոդարցի հայ MMA մարտիկ Էդուարդ Մարտիրոսյանը հանդես կգա Ապագայի խաղերում: Էդուարդի մրցակիցը կլինի Նիկիտա Սոլոնինը։

Էդուարդ Մարտիրոսյանը ձեռնամարտի սպորտի վարպետ է, ինչպես նաև մարտական սամբոյի բազմաթիվ մրցումների մասնակից: Պրոֆեսիոնալ MMA-ում իր դեբյուտային մենամարտում Էդուարդը ցույց է տվել անհավատալի ուժ և շատ արագ հաղթել մրցակցին:

Էդուարդ Մարտիրոսյանն ու Նիկիտա Սոլոնինը MMA Սերիայում իրենց ճանապարհը սկսել են գրեթե նույն ժամանակ՝ անցյալ տարվա կեսերին։

Մրցաշարն անցկացվում Է Կազանում փետրվարի 21-ից մարտի 3-ը: