Մնում եմ հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տեր Վահրամ քահանա Սարգսյան

09 Հունվարի 2026, 23:26

Քաղաքականություն

Տեր Վահրամ քահանա Սարգսյանը գրում է․ «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»։ Հովհ. 6:71 Տասներկուսի մեջ մեկն էր, հիմա քանիսը կլինեն… քիչ-քիչ բացահայտվում են։ Այս քահանաները սրբությունը փոխեցին պղծությամբ, լույսը՝ խավարով, ճշմարտությունը կեղծիքով…: Փորձում եք երկու տիրոջ ծառայել բայց այս պարագայի համար էլ Տերը ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային» Մատթ. 6:25։ Մնում եմ հարազատ զավակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

Հիմա եթերում