Մնում եմ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիս․ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյան
11 Հունվարի 2026, 11:00
Վիրահայոց թեմի քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանն իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Ես` Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում բարեխնամ առաջնորդիս,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին, հոգեւոր եղբայրներիս պառակտելու այս կործանարար գործընթացին։
Մնում եմ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիս՝ մյուռոնաբույր ու կենարար քահանայական օծմանս։ Մնում եմ աղոթող բոլոր հոգեւոր եղբայրներիս համար առ Աստված»,- գրել է նա։