ՄՕԿ-ում հայտարարել են Կարեն Խաչանովին Փարիզի Օլիմպիադայից հեռացնելու մասին
18 Մայիսի 2024, 20:35
Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ) հայտարարություն են արել 2024 թվականի Օլիմպիական խաղերից ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովին հնարավոր հեռացնելու մասին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղթանակի օրը Կարեն Խաչանովն իր սոցիալական ցանցերում հրապարակել է Գեորգիևյան ժապավենից «9» թվով բացիկի լուսանկարը: Դա հիմք է դարձել համացանցում ՄՕԿ-ին ուղղված դիմում հրապարակելու համար, որի նպատակն է զրկել թենիսիստին Փարիզի Օլիմպիադայում հանդես գալու իրավունքից, քանի որ դա, իբր, խախտում է չեզոք կարգավիճակ ստանալու կանոնները:
ՄՕԿ-ում պատմել են, որ իրենք դեռ չեն կարող քննարկել Կարեն Խաչանովին Փարիզի Օլիմպիական խաղերին թույլ տալու հարցը, քանի որ թենիսի միջազգային ֆեդերացիան և պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) դեռևս չեն ներկայացրել օլիմպիական մրցումներին որակավորում ստացած մարզիկների ցուցակները: