Մոնիկա Բելուչին հանդես է եկել Գրիգոր Ջաբոթյանի ապրանքանիշի թիկնոցով

10 Հոկտեմբերի 2025, 15:20

Մշակույթ

Իտալացի հայտնի դիվա, համաշխարհային կինոյի աստղ և մոդել Մոնիկա Բելուչին զարդարել է Madame Arabia ամսագրի շապիկը:

Ֆոտոսեսիայի համար դերասանուհին ընտրել է Krikor Jabotian ապրանքանիշի թիկնոցը Сhapter ХII հավաքածուից, որն էլ ավելի կանացի ու վառ է դարձրել կերպարը ։

Հայկական արմատներով լիբանանցի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանն իր հավաքածուներն անվանում է հենց Գլուխ — Chapters, և յուրաքանչյուր նոր գլխի հետ նա ավելի ու ավելի է բացահայտում իր անհավանական տաղանդը:

Հիմա եթերում