«Մոռանալը՝ հանցագործություն է» գրություն՝ Բեռլինում ՀՀ դեսպանության շենքի վրա
24 Ապրիլի 2025, 17:00
Բեռլինում Հայաստանի դեսպանատան շենքի ճակատային հատվածում հայտնվել է «Մոռանալը՝ հանցագործություն է» գրությամբ պրոյեկցիա։
Պրոյեկցիայում պատկերված է նաև հայ ժողովրդի հիշողության խորհրդանիշ անմոռուկը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի կադրերը, որտեղ նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: