Մորդովիայում հայ համայնքի ներկայացուցիչները պարգևատրվել են
13 Հունիսի 2023, 14:02
Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկը հունիսի 12-ին միաժամանակ երկու տոն է նշել՝ Քաղաքի օրը և Ռուսաստանի օրը:
Ռուսաստանի հայերի միությունը Մորդովիայի հանրապետությունում ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի օրվան նվիրված ցուցահանդեսի և համերգային ծրագրի կազմակերպմանը:
Մասնակցության համար պատվոգրերով պարգևատրվել են Մորդովիայում ՌՀՄ նախագահ Լևոն Սարգսյանը և Հանրապետությունում հայ երիտասարդության ակտիվ ներկայացուցիչ Թամարա Պապոյանը:
Պարգևատրվել են նաև «Աստար» համույթի մասնակիցներ Միլենա Հարությունյանը և Թամարա Պապոյանը՝ «Տարազ» պարով, Լիանա Ավետիսյանը և Նարե Մարդոյանը, ովքեր հանդես եկան «Արի Հայաստան» երգով: Թամարա Պապոյանը կատարել է նաև «Նազանի» մենապարը: