«Մոսֆիլմ»-ի 100-ամյակին նվիրված Երևանում ցուցադրվում են Կարեն Շահնազարովի ֆիլմերը
05 Հունիսի 2024, 20:40
Երևանում հունիսի 3-ից մեկնարկել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի 100-ամյակին նվիրված կինոյի շաբաթը: Այն բացվել է ազգությամբ հայ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Խիտրովկա. Չորսի նշանը» ֆիլմով։
Շաբաթվա ընթացքում կցուցադրվի Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարված համանուն ֆիլմը:
«Մոսֆիլմ»-ի 100-ամյակին նվիրված կինոշաբաթը կտևի մինչև հունիսի 6-ը։