«Մոսկովյան թանգարանային շաբաթ» ցուցահանդես՝ Դմիտրի Նալբանդյանի արվեստանոց-թանգարանում

12 Հոկտեմբերի 2024, 19:40

Մշակույթ

Հոկտեմբերի 15-ին խորհրդային շրջանի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Դմիտրի Նալբանդյանի արվեստանոց-թանգարանում կմեկնարկի «Մոսկովյան թանգարանային շաբաթ» ցուցահանդեսը։

Դմիտրի Նալբանդյանը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և Ստալինյան մրցանակների դափնեկիր: ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ է, պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Դմիտրի Նալբանդյանի ստեղծագործությունները պահվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում, Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում և արտերկրում:

Թանգարան-արհեստանոցի տարածքը բաղկացած է երեք ցուցասրահներից՝ գեղանկարչության, գրաֆիկայի և «հուշատուն» սենյակից: