Մոսկվան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու
06 Օգոստոսի 2024, 13:18
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ Բաքու մեկնելուց առաջ Շոյգուն այցելել էր Իրան։ Թեհրանում կայացել են նրա հանդիպումները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ: