Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի թեմաներով ՀՀ ղեկավարության վերջնագրային, երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունից. Զախարովա

13 Մարտի 2024, 18:17

Քաղաքականություն

Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնի ինքնիշխան պետության՝ իր արտաքին քաղաքական կուրսը որոշելու իրավունքը, ինչը կիրառելի է նաև Հավաքական անվտանգության կազմակերպության աշխատանքի դեպքում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից:

«Միևնույն ժամանակ Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի թեմաներով Հայաստանի ղեկավարության ապակառուցողական և վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունից, որն այսօր պարտադրվում է հայ հասարակությանը», — հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիմա եթերում