Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

14 Փետրվարի 2024, 16:38

Քաղաքականություն

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի հետագա վատթարացման բերել: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առաջացող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով: Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-2022 թթ.-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ տարածքային վերճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակում: Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն տրամադրել այդ գործընթացին»,- նշել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 13-ի առավոտյան կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։ 

Հիմա եթերում