Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը պատանդ չդարձնել Երեւանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով

21 Հունիսի 2023, 19:21

Քաղաքականություն

Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը պատանդ չդարձնել Երեւանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք շարունակում ենք աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ` ռուսական խաղաղապահ զորակազմի գծով եւ այլ ուղիներով։ Մենք ակնկալում ենք, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։

Կուզենայի սրան ավելացնել, որ մենք Երեւանին կոչ ենք անում չհրաժարվել եռակողմ ձեւաչափերով աշխատանքից: Նրանց այդ գործունեությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա եւ հանգեցնում իրավիճակի սրմանը։

Իսկ Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքն ամբողջական ապաշրջափակել մարդասիրական նպատակներով եւ Ղարաբաղի բնակչությանը պատանդ չդարձնել Երեւանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով»,- ասաց Մարիա Զախարովան:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը հունիսի 15-ին փորձել էր Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ իրենց դրոշը տեղադրել: ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այդ փորձը:

Դրանից հետո Ադրբեջանն արգելել է ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ հումանիտար բոլոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները:

Հիմա եթերում