Մոսկվան Բաքվին կպատասխանի դիվանագիտական ուղիներով․ ՌԴ ԱԳՆ
08 Ապրիլի 2026, 18:22
Մոսկվան Բաքվին կպատասխանի դիվանագիտական ուղիներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը տրված արձագանքը։
Ավելի վաղ Ադրբեջանը բողոք էր հայտնել՝ կապված Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում Ղարաբաղյան թեմայի քննարկման հետ։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա ղեկավարությունը առանցքային դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ Մոսկվան տասնամյակներ շարունակ ձգտել է ստեղծել պայմաններ այս զգայուն հարցի լուծման համար։ Վերջին տարիներին Երևանն ու Բաքուն որոշել են վարել ուղիղ երկխոսություն՝ առանց միջնորդների, և Ռուսաստանը հարգանքով է վերաբերվել այդ ձևաչափին։
Միաժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դեռևս առջևում մեծ աշխատանք կա, որպեսզի կարգավորման գործընթացը դառնա անշրջելի։ Նա նաև ընդգծել է, որ որ կարգավորում գործընթացի ավարտը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշմամբ, որին աջակցել է Մոսկվան։