Մոսկվան չի բացառում, որ խաղաղության պայմանագրի հետընթացը կարող է կապված լինել Լուիս Բոնոյի այցի հետ

12 Հունվարի 2024, 15:11

Քաղաքականություն

Ռուսաստանը չի բացառում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հետընթացի մասին Հայաստանի հայտարարությունների կապը ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների հարցերով խորհրդական Լուիս Բոնոյի այցի հետ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա։

Նրա խոսքով, «ինչ-որ կապ կարող է լինել այն բանում, որ նման եզրահանգումներ հաջորդել են ամերիկյան բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց դա արդեն Հայաստանի հարցն է»:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Լուիս Բոնոյին, ով ցանկացել է հանդիպել նախագահ Ալիևի հետ Հայաստան կատարած այցից հետո։

Հիմա եթերում