Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․ Փաշինյան

25 Հոկտեմբերի 2023, 20:34

Քաղաքականություն

Wall Street Journal-ը գրում է, որ Փաշինյանն ասել է, թե «ոչ մի առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ»։

Նա նաև թերթին տված հարցազրույցում նշել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան, ըստ նրա, «չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում ռուսական բազաների դուրսբերման հարցը, այլ փորձում է հստակեցնել հարցերը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ.

«Մենք նման հարց չենք քննարկում, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը, սա նաև Հայաստնաի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ–ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,– նշել է Փաշինյանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Հայաստանի վարչապետի այդ հայտարարությանը ու նշել, որ Կրեմլը մտադիր չէ ընդունել լրատվամիջոցների հրապարակումները․

«Մենք դեռ չգիտենք, արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե նա ասել է դրանք, ապա որտեղ, ինչ համատեքստում: Մենք նման տվյալներ չունենք»,- ասել է նա «Ինտերֆաքսին»։

Հիմա եթերում