Մոսկվան հակադարձում է Փաշինյանին. «ՀԱՊԿ-ից վտանգ չկար Հայաստանի համար»

18 Սեպտեմբերի 2024, 13:23

Քաղաքականություն

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ-ից Հայաստանի համար վտանգ չկա: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հակադարձելով Փաշինյանի պնդումներին:

«Ընդհակառակը, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը, սակայն մենք համբերատար կհասցնենք այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:

«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիմա եթերում