Մոսկվան հաստատել է Լավրովի մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին

22 Հոկտեմբերի 2023, 13:23

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությունը երկուշաբթի օրը Իրանում նախատեսված բանակցություններին։

«Մենք հաստատում ենք Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք բանակցությունները, որոնք նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

Երկուշաբթի Թեհրանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի  ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով։